ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համագործակցության շրջանակներում  համալսարանում կազմակերպվել էր ակադեմիայի կրթական եւ վերապատրաստման ծրագրերում օգտագործվող գույքի ցուցադրություն:

Անվտանգության մշակույթի, համալիր անվտանգության թեմաներով ցուցադրություններ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվում են պարբերաբար, ՃԿՊԱ գույքը ցուցադրվում էր առաջին անգամ:

Հայկական բանակի ապագա սպաներին ներկայացվել էր բազմատեսակ գույք՝ անօդաչուր թռչող սարքեր, որոնողական սարքեր, առաջին օգնության միջոցներ, փոքր մեխանիզացիայի միջոցներ: ՃԿՊԱ փրկարարական ֆակուտետի դասախոսները ռազմական համալսարանի կուրսանտներին եւ սպաներին բացատրում էին այս կամ այս սարքի կիրառման ոլորտները, աշխատանքի սկզբունքները, անվտանգության կանոնները, պատասխանում բարձրացված բոլոր հարցերին: Կուրսանտները եւ սպաները փորձարկեցին որոշ սարքեր:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ