ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատվել է ԱԻՆ  «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտետի միջին մասնագիտական կրթական ծրագրի առկա ուսուցման 3-րդ կուրսի 54 ուսանողի՝ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներում արտադրական պրակտիկայի ժամանակացույցը:

Պրակտիկան կկազմակերպվի այս տարվա ապրիլի 20-ից մայիսի 10-ը՝ ըստ մասնագիտությունների երեք խմբով՝ «Հրշեջ փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում», «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն»:

Արտադրական պրակտիկան կանցնի Լոռու մարզային փրկարարական վարչության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատում, Երեւանի փրկարարական վարչության թիվ ութ հրշեջ-փրկարարական ջոկատում, փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում: