ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում այսօր կայացած շարային ստուգատեսին մասնակցել է նաեւ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան: Ի թիվս ակադեմիայի կրթական, գիտական եւ վերապատրաստման ծրագրերում օգտագործող տեխնիկական այլ միջոցների, ցուցադրվել են նաեւ ակադեմիայի վերջին ձեռքբերումները՝ անօդաչու թռչող սարքեր եւ փլատակներում աշխատող փոքր չափերի ռոբոտ: Այս տեխնիկական միջոցները կարող են օգտագործվել ինչպես օպերատիվ որոնողափրկարարական աշխատանքներում, այնպես ռիսկային գոտիների հետախուզության համար:

Ակադեմիայի ԱԹՍ-ները տարբեր նշանակություն ունեն: Մեծը ունակ է տեղափոխել մինչեւ 5 կգ բեռ եւ անհրաժեշտության դեպքում տուժածին հասցնել սնունդ, ջուր, դեղ՝ կախված տուժածի կարիքներից: Փոքր ԱԹՍ-ն բեռ չի տեղափոխում, կարող է հետախուզել տարածքը, թռչել ցածր բարձրությունների վրա, ծառաշատ վայրում, կապ պահել անհասանելի մի վայրում (ժայռի կատարին) արգելափակված տուժածի հետ, մինչ կժամանեն փրկարարները: Մեկ այլ ԱԹՍ կարող է օդից ազդարարել՝ օդային տագնապ, կամ մոլորված քաղաքացուն ասել՝ մնացեք տեղում, փրկարարներն արդեն գիտեն ձեր գտնվելու վայրը, շուտով կհասնեն:

Փոքր չափերի ռոբոտը կարող է փլատակների տակ մնացած տուժածին սնունդ, ջուր հասցնել, լուսավորել, տեսաանկարահանել: Այս ռոբոտրը կարող է նաեւ կառավարել կրակի օջախի վրա ուղղված ջրի շթի արագությունը, անկյունը:

Շարային ստուգատեսի մասին առավել մանրամասն՝ այստեղ

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ