ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, ապրիլի 12-16-ը անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով վերապատրաստում, որին մասնակցում է 15 փրկարար՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Լոռու, Սյունիքի, Տավուշի եւ Շիրակի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից:

Դասընթացի տեւողությունը 40 ժամ է, որից 24՝ տեսական, 16՝ գործնական: Վերապատրաստման թեմաներն են. «Որոնողափրկարարական աշխատանքների միջազգային արձագանքման համակարգը, INSARAG արտաքին որակավորման չափորոշիչներին համապատասխան ՔՈՓ թիմերի կառուցվածքը, խնդիրներն ու հնարավորությունները», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող փոքր մեխանիզացիայի միջոցների, սարքավորումների տեսակները եւ դրանց ներկայացվող հիմնական պահանջները», «Մեխանիկական, էլեկտրական, ներքին այրման շարժիչով, հիդրավլիկ, պնեւմատիկ գործիքների եւ սարքավորումների հիմնական տեսակները, դրանց բնութագրերը եւ կիրառման առանձնահատկությունները», «Վերքեր եւ վնասվածքներ», «Արյունահոսություններ», «Հենաշարժիչ համակարգի վնասվածքներ», «Շնչառական ուղիների փակումը օտար մարմնով» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները

Հ.Գ. Փրկարարների վերապատրաստման 2021 թվականի աշխատանքային պլանով նախատեսված է վերապատրաստման 20 դասընթաց, որից 12-ը՝ INSARAG-ի չափանիշներով է: Այս տարի անցկացված այլ դասընթացներ.

«Տեխնիկական որոնում»

Ղեկավար կազմ-1

«Համակողմանի ապահովում»

Ղեկավար կազմ-2

«Տակելաժային աշխատանքների կառավարում»