ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները կուրսղեկ Աննա Ենգիբարյանի հետ ապրիլի տասներեքին եղան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

Ուսանողները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ցուցասրահներում ներկայացված նամակներին, պարտիտուրային ձեռագրերին, գրքերին, լուսանկարներին, հանճարեղ կոմպոզիտորի կյանքին եւ գործունեությանը այս կամ այլ կերպ առնչվող այլ նյութերի:

Ուսանողները ներկա էին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի լուսավոր ու հիանալի ակուստիկայով համերգային դահլիճում պարբերաբար կազմակերպվող հուշ-երեկոյին եւ ունկնդրեցին հատվածներ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից:

Ծանոթացան թանգարանի անվտանգության պահպանման կարգին եւ տարհանման պլանին: