ՃԿՊԱ գրադարանը համալրվեց 5 նոր՝ լրամշակված ուսումնական ձեռնարկով՝ նախատեսված տարբեր կրթական ծրագրերով ուսուցանվողների, ինչպես նաեւ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների անձնակազմի ուսուցման համար. «Հրդեհաշիջման առաջնային միջոցներ», «Հրդեհաշիջման տեխնիկական համալրվածություն», «Փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքների իրականացում», «Փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում», «Որոնողափրկարարական աշխատանքների միջազգային արձագանքման համակարգը»: Այս ձեռնարկներն առաջին անգամ հրատարակվել էին 2018 թվականին: Ուսումնական ձեռնարկների հեղինակներն են՝ ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը: Ներկայացված լրամշակված ուսումնական ձեռնարկներում ընդգրկված են հակահրդեհային եւ փրկարարական պատրաստության ոլորտները: Դրանցում ներառված են հրդեհաշիջման առաջնային միջոցների, հրդեհաշիջման տեխնիկական համալրվածության, փլուզված շինություններում որոնողափրկարական աշխատանքների իրականացման եւ կազմակերպման, ինչպես նաեւ որոնողափրկարական աշխատանքների միջազգային արձագանքման համակարգի մասին թեմաներ: Գրքերը կնպաստեն փրկարարների ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Ուսումնական ձեռնարկների էլեկտրոնային տարբերակները հասանելի են ՃԿՊԱ էլեկտրոնային գրադարանում

 

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ