«Էլ Սի Ուայկիկի ռիթեյլ Էյ Ար» ընկերության «Դալմա մոլ» առեւտրի կենտրոնում գտնվող մասնաճյուղի ղեկավարության առաջարկով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները վերապատրաստման արտագնա դասընթաց են անցկացրել ընկերության 110 աշխատակցի համար:

ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը, ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը եւ դասախոս Սիրուշ Հովհաննիսյանը ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Հրդեհային անվտանգության ապահովումը առեւտրի կենտրոններում», «Երկրաշարժ. վարքականոնները», «Կազմակերպության աշխատակիցների գործողությունները եւ վարքի կանոնները արտակարգ իրավիճակներում»: