ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրիատի «Փրկարարական գործ» մասնագիտության 2019 թվականի շրջանավարտ Կարինե Պապյանն այժմ ծառայում է ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատում, սովորում ՃԿՊԱ մագիստրատուրայում՝ «Ճգնաժամային կառավարում» մասնագիտությամբ եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում՝ «Կլինիկական հոգեբանություն» մասնագիտությամբ: Սովորական օր էր, Կարինեի մարտական հաշվարկը հրդեհի հերթական կանչ էր սպասարկում: Աղջկան նկատել է մի լրագրող, օրեր անց գտել նրան ու հրապարակում պատրաստել: Սա նշանակում է, որ Կարինեն իր մասնագիտական որակներով, հմտություններով ու գործով առնվազն չի զիջել տղա հրշեջներին:
Մանրամասները՝ այստեղ