ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2021 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մարտի 16-18-ը անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով վերապատրաստում՝ INSARAG-ի արտաքին որակավորումն անցած՝ միջազգային եւ ներքին որակավորումն անցած՝ ազգային, քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, 5 թիմի անդամների համար: Դասընթացին մասնակցել է 13 փրկարար՝ ԱԻՆ եւ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներից. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, ՓԾ փրկարարական ուժերի, բժշկական ապահովման, բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչություններ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Վերապատրաստման թեմաներն էին. «ՄԱԿ Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ՄԳՀԳ (OCHA) գործունեությունը», «Աղետների ազդարարման եւ համակարգման գլոբալ համակարգ՝ GDACS», «INSARAG-ի արտաքին որակավորման չափանիշներին համապատասխան վարժանքների կազմակերպում», «Միջազգային հումանիտար օգնության արձագանքման գործընթացներ», «Արտակարգ իրավիճակներում տեղական կառավարման մարմիններ՝ LEMA», «ՔՈՓ թիմի գործողությունների փաստաթղթային ղեկավարան ստանդարտ ձեւաթղթերի լրացման կարգը», «ՔՈՓ թիմի արձագանքման թիկունքային ապահովման կազմակերպում», «Հումանիտար գործողությունների համակարգման դաշտային կենտրոնի գործունեություն՝ OSOCC», «ՔՈՓ թիմերի աշխատանքի մեթոդոլոգիային, վարժանքներին, տվյալների համաքման KOBO համակարգի վարման կարգը», «ՔՈՓ հետախուզության կազմակերպում»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Փրկարարների վերապատրաստման 2021 թվականի աշխատանքային պլանով նախատեսված է վերապատրաստման 20 դասընթաց, որից 12-ը՝ INSARAG-ի չափանիշներով: Արդեն անցկացված դասընթացները.

Տեխնիկական որոնում

Ղեկավար կազմ

Համակողմանի ապահովում