ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրոսի կրթական ծրագրի «Հոգեբանություն» մասնագիտության առաջին, բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» եւ «Փրկարարական գործ» մասնագիտությունների չորրորդ կուրսերի մի խումբ ուսանողներ՝ պրոռեկտոր Հայկուհի Ղարիբյանի աջակցությամբ եւ հոգեբանության դասախոս Անահիտ Մատինյանի ուղեկցությամբ այցելել են ԱԻՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժին:
Բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արեւիկ Երիցյանն ու բաժնի մասնագետներն ուսանողներին են ներկայացրել բաժնի աշխատանքների ուղղությունները.

  1. Հոգեբանական, հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների անցկացում
  2. Հոգեթրապեւտիկ վերականգնողական աշխատանքների իրականացում
  3. Հոգեբանական աջակցություն դեպքի վայրում:

Թեստավորման կաբինետում ուսանողներն անձամբ փորձարկել են հոգետեխնիկական տարբեր միջոցներ, ծանոթացել ախի, տագնապի եւ սթրեսների հաղթահարման ժամանակ լիարժեք հոգեբանական հանգիստն ապահովող աուդիովիզուալ համակարգերին, մերսող բազկաթոռներին եւ այլ հոգետեխնիկական միջոցներին:

Նման այցերը հարստացնում են ուսանողների ստացած տեսական գիտելիքները:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները