ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները, կուրսղեկ Գայանե Վարդանյանի հետ մարտի 9-֊ին այցելել էին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։ Ուսանողները տպավորված էին բանաստեղծի աշխատասենյակով, որտեղ տեղադրված էր Իսահակյանի գրասեղանը, որի վրա բանաստեղծի ձեռագրերն էին, նրա կարդացած վերջին գիրքը, գրիչը, ակնոցը, այլ իրեր: Առանձին ցուցադրված են հայ Ուսանողները եղան նաեւ հյուրասենյակում ,որտեղ գտնվող գեղանկարները հայ այլ հայտնիների՝ Մարտիրոս Սարյան, Գեւորգ Բաշինջաղյան, Փանոս Թերլեմեզյան եւ այլք, նվերները մեծ Վարպետին: Տպավորիչ է նաեւ

բանաստեղծի անձնական գրադարանը։ Ուսանողները ունկնդրեցին նաեւ Իսահակյանի գրական ժառանգությունից մի փոքր հատված՝ հենց Վարպետի այնով:

Պակաս ուշագրավ չէ նաեւ թանգարանի գողտրիկ այգին, ուր կանգուն են վարպետի ձեռքով տնկած ծառերը։

Թանգարանի աշխատակիցների եւ այցելուների անվտանգությունն ապահովված է, մասնավորաբար՝ բոլորին ի տես մուտքի պատին փակցված է տարհանման պլանը, սրահներում հրդեհաշիջման առաջնային միջոցներ՝ կրակմարիչներ կան։

 

Լուսանկարները տրամադրել են ուսանողները