Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փետրվարի 23-25-ը անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (INSARAG) չափանիշներով վերապատրաստում՝ արտաքին եւ ներքին որակավորումն անցած քաղաքային որոնողափրկարարական 5 թիմի անդամների համար: Դասընթացին մասնակցել է 15 փրկարար՝ ԱԻՆ Փրկարար ծառայության Լոռու, Սյունիքի, Շիրակի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից և ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից:

2021 թվականի աշխատանքային պլանով նախատեսված է վերապատրաստման 20 դասընթաց, որից 12-ը՝ INSARAG-ի չափանիշներով:

Ավելին՝ այստեղ