ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» եւ «Քաղաքացիական պաշտպանություն» մասնագիտությունների առաջին կուրսի ուսանողները այսօր՝ փետվարի 24-ին, Ավետիք Իսահակյանին նվիրված գրական ցերեկույթ էին կազմակերպել: Ուսանողներն ընտրել էին Վարպետի ստեղծագործությունների երկու ուղղություն. հայրենասիրություն եւ քնարերգություն: Առանձին խոսվեց Իսահակյանի ազգային արժեքների պահպանման, հայրենանվեր գործունեության մասին:

Իսահակյանի օրինակով փաստվում է, որ հանճարը պարզապես շնորհաշատ մարդ չէ, այլ՝ դարերով ազգի երազներում սրբագործված ժառանգություն, որ անցնելով ժամանակի եւ տարածության միջով դարձել է հրեղեն մի բոց, որ բոցավառվելով սերունդներին է ավանդում իր մարտնչող ոգին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին լուսանկարներ, դրվագներ Իսահակյանին նվիրված ֆիլմից:

Վերջում ծավալվեց քննարկում՝ հայոց լեզվի եւ գրականության դասախոս տիկին Պապոյանի համակարգմամբ: Ուսանողները ներկայացրեցին տեսածի ու լսածի մեջ իրենց նկատած լավ եւ վատ կողմերը: Լավը՝ կընդօրինակեն, կաշխատեն խուսափել վատի կրկնությունից:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները