2021 թվականի մարտի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հանդիսավոր պայմաններում իրենց դիպլոմները կստանան ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2020-2021 ուսումնական տարվա մագիստրոս շրջանավարտները:

Այսօր ՃԿՊԱ ղեկավարությունը միջոցառման կազմակերպման եւ սցենարի վերջին շտկումներ էր անում:

Եթե նախորդ տարիներին ՃԿՊԱ մագիստրատուրան ավարտում էին «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» եւ «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությունների գծով, ապա այս տարի առաջին անգամ նաեւ՝ «Հոգեբանություն» մասնագիտության գծով:

Մանրամասները՝ մարտի մեկին

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ