Լույս է տեսել «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսի 17-րդ համարը: Հանդեսը հրատարակում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան՝ 2010 թվականից: «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաները» համապատասխանում է ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջներին: Հանդեսում հրապարակվում են ոչ միայն ՃԿՊԱ, այլ նաեւ այլ բուհերի մասնագետների հոդվածներ:

Ինչպես եւ նախորդ համարները, «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսի 17-րդ համար էլ մի քանի բաժին ունի. «Կառավարում եւ տնտեսագիտություն», «Տեխնոլոգիաներ», «Ուսումնամեթոդական եւ գիտամեթոդական հիմնախնդիրներ»: Հանդեսի 17-րդ համարում ներկայացված է մոտ 50 հեղինակի 29 հոդված: Մասնավորաբար. «Բնակչության ազդարարման գործընթացի կառավարման կատարելագործման մի քանի հարցեր». հեղինակներ՝ Համլետ Մաթեւոսյան, Արտավազդ Հովհաննիսյան, «Ուժային տրանսֆորմատորների հակահրդեհային բեռնավորումը միջավայրի ջերմաստիճանի փոփոխության դեպքում». հեղինակներ՝ Հայկանդուխտ Ղարիբյան, Սեդրակ Ներսեսյան, «Ռազմավարական մոտեցումը մանկավարժագիտության եւ կրթության ժամանակակից տեսությունում». հեղինակ՝ Հայկ Պետրոսյան, «Նոր կորոնավիրուսով (Covid-19) պայմանավորված տնտեսական ճգնաժամի առանձնահատկությունները եւ հաղթահարման մեխանիզմները». հեղինակներ՝ Գագիկ Հակոբյան, Մուշեղ Հակոբյան, «Համավարակի մաթեմատիկական տեսություն». հեղինակներ՝ Յուրիկ Սաֆարյան, Անուշավան Խաչատրյան, «ՀՀ տարածքի սեյսմիկ ռիսկի աճը 1900-2017թթ.» հեղինակներ՝ Ռազմիկ Աթաբեկյան, Սերգեյ Նազարեթյան, Էդգար Մուղնեցյան, «Հյուսիս-արեւելյան Հայաստանի տարբեր բարձրության գոտիների հաճարկուտների թափուկի ֆրակցիոն կազմը». հեղինակներ՝ Սաթենիկ Բակունց, Սամվել Ավագյան եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ հանդեսի 17-րդ համարի էլեկտրոնային տարբերակն՝ այստեղ