ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (UNDP) Հայաստանի գրասենյակի, ImpactAim Venture աքսելերատորի (հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատոր) «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) եւ «Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն» (ISTC) հիմնադրամների համատեղ նախաձեռնությամբ ստեղծվել է patrast.am կայքը: Սա աղետակայուն հասարակություն ունենալուն, բնակչության կրթությանը նպատելուն ուղղված նախաձեռնություն է:
Աղետներին պատրաստ լինելը, աղետների բերած վնասները նվազագույնի հասցնելու միակ ձեւն է, իսկ պատրաստվածության բարձր աստիճանը, դրա մշտական զարգացումը պայմանավորված են կրթությամբ եւ քաղաքացիների իրազեկվածության բարձրացմամբ:
Այս պահին հարթակում ներառված են հետևյալ թեմաները․ կորոնավիրուսային համաճարակ (Covid-19), առաջին բուժօգնություն, «Օդային տագնապի» ազդանշան, թաքստոցներ, հոգեբանական օգնություն, կիբեռանվտանգություն, բնական աղետներ (երկրաշարժ):
Կայքը մշտապես թարմացվելու եւ համալրվելու է նոր նյութերով, տեսանյութերով: