Նոյեմբերի 19-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգաժամային
կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ»
մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները «Վթարափրկարարական
տեխնիկական միջոցներ» առարկայի գործնական պարապմունք անցկացրեցին
ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Գործնական
պարապմունքը վարում էին ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային
պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ
փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ նույն ֆակուլտետի վարորդ-փրկարար,
փ/ծ ենթասպա Սերգեյ Մարտիրոսյանը:

Գործնական պարապմունքի ժամանակ ուսանողներն աշխատեցին փրկարարական
աշխատանքներում կիրառվող հիդրավլիկ եւ էլեկտրական գործիքներով: Փոքր
մեխանիզացիայի տեխնիկական միջոցների կիրառման հետ միաժամանակ
ուսանողներին ներկայացվում են այդ միջոցների կիրառման անվտանգության
հիմնական կանոններն ու պահանջները, տարբեր փրկարարական
աշխատանքներում դրանց ընտրության կատարման հիմնական պահանջները:

Լուսանկարները տրամադրել են դասախոսները