Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ստեփանավանի կրթական ծրագիրը եւ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը հոկտեմբերի 2-ից սկսում են առաջին օգնության դասընթացներ։

Առաջին դասընթացը երկօրյա արագացված հրահանգչային կուրս է, որին մասնակցելու են ՃԿՊԱ ուսանողներ ու ՀԿԽԸ հրահանգիչներ։ Թեման է դաշտային պայմաններում առաջին օգնության ցուցաբերումը արյունահոսության, կոտրվածքների դեպքում։ Դասընթացավարներն են ՃԿՊԱ դասախոսներ Արմեն Առաքելյանը եւ Մեսրոպ Հովհաննիսյանը։

ՃԿՊԱ Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ արագացված կուրսի համար ընտրվել է 10 լավագույն ուսանող, որոնք հետագայում ուսուցանելու են մարդկանց։ Մյուս շաբաթվանից դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան նաեւ բոլոր ցանկացողները։

«60 տարեկան մի քաղաքացի հարցնում էր՝ ինչպես պետք է պահի իրեն ռազմական դրության ժամանակ, մյուսները մեծ ցանկություն ունեն հմտություններ սովորելու եւ օգնություն ցուցաբերելու»,- նշեց Արմեն Առաքելյանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ