Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2020-2021 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի հաշիմյան թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով 15 կրթաթոշակային տեղի եւ Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով 10 կրթաթոշակային տեղի համար:

Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները եւ ավարտական կուրսում սովորող անգլերեն լեզվին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:

Առավել մանրամասն՝ այստեղ