Մայիսի 15-23-ն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունը շարունակել է վարչական շենքի անցակետեր մուտք գործող աշխատակիցների (ծառայողների) եւ քաղաքացիների ջերմաչափումը: Բուժկանխարգելման բաժին է դիմել 31 քաղաքացի՝ ծառայողներ, նրանց ընտանիքի անդամներ, կենսաթոշակառուներ, որոնցից 24-ն ուղեգրվել է ստացիոնար բուժման։

911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն է տրվել 112 քաղաքացու: Վարչության 10 փրկարար  ծառայող՝ 4 բժիշկ եւ 6 բուժակ, շարունակել են հերթապահությունն Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» թեժ գծում։ 

Առավել մանրամասն՝ այստեղ