ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության մշակած պլանի համաձայն,  ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ: Այս տարվա պլանի համաձայն  կկազմակերպվի 85 դասընթաց, որոնց կմասնակցի 2000 մարդ:

2020 թվականի մարտին պետք է կազմակերպվեր 12 սեմինար եւ դասընթաց, որոնց պետք է մասնակցեր մոտ 250 մարդ՝ հանրակրթական դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, նախադպրոցական հաստատությունների մեթոդիստներ, համայնքապետարանների ներկայացուցիչներ, մետրոպոլիտենի ղեկավար աշխատողներ: Սակայն Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման դեպքերով եւ այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքով պայմանավորված, ՀՀ կառավարությունը հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ը ներառյալ՝ հայտարարեց արտակարգ դրություն: Ուստի նախատեսված 12 դասընթացից 7-ը հետաձգվեց:

Իսկ մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը կազմակերպված դասընթացներին մասնակցել է 47 ունկնդիր: ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը», «Քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպման եւ կառավարման հարցեր», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման մեթոդական հարցեր»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար