Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անցել է հեռավար ուսուցման:

Դրվագներ ապրիլի երկուսի մի քանի դասերից:

ՃԿՊԱ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս Կարինե Զիրաքյան «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Ճարտարագիտական գրաֆիկա» թեմայով դասախոսություն:

ՃԿՊԱ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս Թերեզա Դիլբարյանը «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության իրավական հիմունքներ» առարկայի դասին «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Տարհանման կազմակերպում» թեման:

ՃԿՊԱ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս Անդրանիկ Ավանեսյանը «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներին է ներկայացնում «Ընդհանուր տակտիկա եւ օպերատիվ արվեստի հիմունքներ» առարկայից դասախոսություն. «Հայաստանի զինված ուժերը, նրա մարտական գործողությունների տեսակները, ձեւերը, եղանակները»:

Հ․Գ․ ՃԿՊԱ-ում հեռավար ուսուցման համակարգով անցկացվել են նաեւ այլ առարկաների դասեր։ Մասնավորաբար․

ԱԻ, ԲՊ եւ ՔՊ իրավական ակտեր, ատոմային էներգետիկա, տնտեսական գործունեության վերլուծություն

Մասնագիտական քիմիա, մասնագիտական անգլերեն, հատվածի բաժանում

Տարհանման կազմակերպում, հրշեջ տեխնիկա, արագաշարժությանը նպաստող վարժություններ

Դեսանտային պատրաստություն, քաղաքացիական պաշտպանության հիմունքներ, հրդեհային ավտոմատիկա, ՆԶՊ

Հակագազածխային պատրաստություն, ջրափրկարարական աշխատանքներ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, քաղաքացիական պաշտպանություն

Խոցելիություն, հրակայուն եւ հրդեհավտանգ նյութեր, Excel

Կապ եւ ազդարարում, փրկարարական թիմեր, օտար լեզու

Փրկարարական գործ, հայ ժողովրդի պատմություն

Անձի բարոյական մշակույթ, կենսաապահովման հիմունքներ, շինարարական նյութեր