Արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ժամանակահատվածում դեռևս չանհանգստացնող, բայց մեծաթիվ ահազանգեր է ստանում: Քաղաքացիներին առավելագույն օգտակար խորհուրդներ տալու և կանխարգելիչ օժանդակություն ցուցաբերելու համար ԱԻ նախարարության և Առողջապահության նախարարության փոխհամագործակցության շրջանակներում մարտի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հանդիպում-քննարկում:

Նախարարությունում հյուրընկալվել Էր Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի աշխատակից բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը: Հանդիպմանը ներկա էին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Բժշկական ապահովման վարչության աշխատակիցներ: Տեսակապով քննարկմանը հետևող ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերն էին ուղղում համաճարակաբանին: Հանդիպման նպատակն էր «911» ծառայության աշխատակիցներին ավելի մանրամասն ծանոթացնել կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելման մեթոդները՝ բնակչությանն ավելի մատչելի և գրագետ տեղեկատվություն տրամադրելու համար:

Առավել մանրամասն՝ այստեղ