Փետրվարի 12-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) արտահերթ նիստ, որի նպատակն էր քննարկել հանրապետությունում եղանակային պայմանների, մասնավորապես ձնաբքի պատճառով տիրող իրավիճակը, որի հետևանքով ճանապարհներին առաջացել են մեքենաների կուտակումներ:
Նախարարի խոսքով, փետրվարի 11-ի երեկոյան ժամերից սկսած մինչ այժմ սաստիկ բքի պատճառով շարունակում է փակ մնալ Մ2 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը։ Ճանապարհի այդ հատվածում մեքենաների կուտակումները հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ զինվորների ծնողները գնում են մասնակցելու զինվորների երդման արարողությանը: Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը որոշել է հետաձգել զինվորների երդման արարողությունը:
Նախարարը նշեց, որ շատերն արդեն իրազեկված են, որ տվյալ ճանապարհներն անանցանելի են, բայց քաղաքացիների մի մասը որոշել է շարունակել ճանապարհը:
Առավել մանրամասն՝ այստեղ