Հունվարի 15-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի «911» թատերախումբը եւ պարախումբը ելույթ ունեցան Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում: Փոքրիկ հանդիսատեսը խանդավառությամբ դիտեց անվտանգության կանոնների մասին բեմադրությունը եւ սերտեց 911 փրկության հեռախոսահամարը։
Եղան նաեւ անակնկալներ։
Լուսանկարները տրամադրել է ՃԿՊԱ մշակույթի կենտրոնը