ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունում ամփոփվեցին Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության 2019 թվականի արդյունքները:

Մրցանակաբաշխության նպատակն է գնահատել լավագույն ծառայողների աշխատանքը և արժևորել փրկարարի մարդասիրական գործունեությունը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանի նախագահությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են բոլոր անվանակարգերում ներկայացված ծառայողների և ստորաբաժանումների վերաբերյալ ներկայացված նյութերը: Անվանակարգերում առաջադրված բոլոր փրկարարները հանձնաժողովին անձամբ ներկայացրել են տարվա ընթացքում իրենց կողմից կատարված աշխատանքները և գործունեության արդյունքները:

Առավել մանրամասն՝ այստեղ