Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ «ԱՄՔՈՐ» կազմակերպության նախաձեռնությամբ «Կայուն համայնքներ, պակաս ռիսկեր» ծրագրի շրջանակում մեկ տարի շարունակ դասընթացներ են անցկացվել Արագածոտնի մարզի Ապարան եւ Լոռու մարզի Սարալանջ համայնքներում:

ՃԿՊԱ դասախոս Անի Գեւորգյանը եւ որակի ապահովման կենտրոնի ավագ մեթոդիստ Հասմիկ Հարությունյանը Սարալանջ համայնքի դպրոցում, Ապարանի թիվ 1 եւ թիվ 2 մանկապարտեզներում  երեխաներին, ուսուցիչներին եւ ծնողներին ներկայացրել են կայծակի, սելավի, սողանքի, կարկտի, երկրաշարժի, հրդեհի, այրվածքի, արյունահոսության, խայթոցի եւ ցրտահարության դեպքում պաշտպանության վարքականոնը: Որպես դասընթացների ամփոփում՝ Ապարանի մանկապարտեզում կազմակերպվել է միջոցառում՝ ՃԿՊԱ ռեկտոր Համլետ Մաթեւոսյանի «Ով եմ, ինչ եմ» բանաստեղծությունների գրքի հիման վրա, իսկ Սարալանջում անցկացվել է թեմատիկ մրցույթ: