Այս տարվա մայիսի 20-22-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված «Աղետների արձագանքման բազմակի համաժամանակեցված առաքելություններով անօդաչու թռչող սարքերի թռիչքակազմի կառավարման նորարարական ինտեգրված լուծում» միջազգային համաժողովին մասնակցում էր 12 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Մասնակից երկրները ձեւավորել են «Ռեսպոնդրոն» կոնսորցիում (անգլերեն response՝ արձագանքում եւ drone՝ անօդաչու թռչող սարք՝ ԱԹՍ բառերից) եւ 15 աշխատանքային խումբ: Հայաստանը ներկայացված է դրանցից 12-ում:
Այս օրերին՝ դեկտեմբերի 10-12-ը Փարիզում անցկացվում է «Ռեսպոնդրոն» կոնսորցիումի տարեկան ընդահուր ժողովը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները՝ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գնդապետ Համլետ Մաթեւոսյան, փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ, Տիգրան Պետրոսյան:
Առավել մանրամասն՝ այստեղ