ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային քառօրյա այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պանչենկովի գլխավորած պատվիրակությանը:
Այցի հիմնական նպատակն է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» միջև փոխգործակցության համաձայնագրի ստորագրումը: Այն ներառում է համատեղ կրթական և գիտական ծրագրերի իրականացում, համախմբել կողմերի գիտական և մանկավարժական ներուժը, իսկ քաղաքացիական պաշտպանության ոլորտում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար արդյունավետ համակարգ ստեղծելու հնարավորություններ:
Առավել մանրամասն՝ այստեղ