ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում է մեկօրյա սեմինարներ եւ 2-5-օրյա դասընթացներ: Այս տարվա պլանի համաձայն կկազմակերպվի 83 դասընթաց, որոնց կմասնակցի ավելի քան 2000 մարդ:
Նոյեմբերին կազմակերպվել է 8 սեմինար եւ դասընթաց, որից մեկը՝ արտագնա՝ Երեւանի մետրոպոլիտենում՝ «Կենսաբանական պաշտպանություն» թեմայով:
Նոյեմբերին կազմակերպված վերապատրաստումներին մասնակցել է մոտ 200 մարդ՝ հանրակրթական դպրոցների դասղեկներ, ռազմագիտության ուսուցիչներ, համայնքապետարանների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ:
ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը», «Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում աղետների ռիսկի նվազեզման կրթության հարցերը» եւ այլն:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ
Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.