Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհրդի նիստ, որը հաստատեց ՃԿՊԱ ներքին եւ արտաքին շահակիցների կարիքների գնահատման կարգը: Ներքին շահակիցներն են ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը, արտաքին շահակիցները՝ դիմորդները, շրջանավարտները, գործատուները:

Շահակիցների կարիքների ուսումնասիրվում են անկետավորման, թեստավորման, փորձագիտական գնահատման, փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով: Շահակից կողմերի կարիքների գնահատումը ակադեմիայի ղեկավար կազմին օգնում է ճիշտ որոշում կայացնել եւ ուղղված է ակադեմիայի որակի ապահովման գծով հիմնական խնդիրների լուծմանը:

Գիտխորհրդի նիստում ընտրվեց նաեւ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ճգնաժամային կառավարման ամբիոնի վարիչ: Թափուր տեղի համար դիմել էր միայն ՃԿՊԱ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ Վաչիկ Բրուտյանն ու նա էլ ընտրվեց: Իսկ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նույն ամբիոնի դասախոս, ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության քիմիական, ճառագայթային, կենսաբանական մոնիթորինգի բաժնի պետ, փ/ծ գնդապետ Վալերի Բագիյանը: