Հոկտեմբերի 15-ին Երևանում մեկնարկեց Հետաղետային կարիքների գնահատման, աղետների պատճառած կորուստների և վնասների տվյալների շտեմարանի և Սենդայի գործողությունների ծրագրի մշտադիտարկման համակարգի վերաբերյալ եռօրյա տարածաշրջանային աշխատաժողովը:
Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ համագործակցությամբ:
Միջոցառմանը մասնակցում են Հնդկաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև այլ պետական մարմինները ներկայացնող պաշտոնատար անձինք և փորձագետներ:
Առավել մանրամասն՝ այստեղ