Սեպտեմբերի 4-ի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա աթիռով արտակարգ իրավիճակների նախարարության, մարզային փրկարարական վարչությունների եւ այլ ստորաբաժանումների մոտ 1000 աշխատակից պարգեւատրվեցին վարչապետի, արտակարգ իրավիճակների, պաշտպանության նախարարների, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության շնորհակալագրերով, պատվոգրերով, մեդալներով, շքանշաններով, դրամական պարգեւներով: Պարգեւատրվել էին նաեւ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մոտ 15 աշխատակից՝ «Համագործակցություն հանուն փրկության», «Անբասիր ծառայության համար 20 տարի» , «Անբասիր ծառայության համար 15 տարի» «Անբասիր ծառայության համար 10 տարի» մեդալներով, պատվոգրերով:

Այսօր ՃԿՊԱ ռեկտոր Համլետ Մաթեւոսյանը պարգեւատրվածներին հանձնեց պատվոգրերն ու մեդալները: Ռեկտորի խոսքով, աշխատանքի նման գնահատականը պարտավորեցնող է. գործն անել բարձր մակարդակով եւ օգտակար լինել մարդկանց ու պետությանը:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ