Սեպտեմբերի 4-ը Հայաստանում արտակարգ իրավիճակների աշխատողի օրն է: Տոնը նշվում է 2008 թվականից: Վերջին տարիներին ձեւավորված ավանդույթի համաձայն, արտակարգ իրավիճակների աշխատողի օրը նշվում է արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում՝ զորահանդես-շքերթով: Այս տարի տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նկատեց, որ փրկարարը ամենամարդասիրական մասնագիտությունն է, փրկարարը առաքելություն է՝ սիրո, հոգատարության, ամրության, ուժի ամբողջություն: Մեր փրկարարները միջազգային փրկարարական ընտանիքի լիիրավ անդամ են: «Այս տարի ունեցանք աննախադեպ շատ հրդեհներ:

Առավել մանրամասն՝ այստեղ