Տեղեկացրել ենք, որ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով պարգեւատրվեց ԱԻ համակարգի մոտ 1000 աշխատակից: Խրախուսանքների են արժանացել նաեւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսները: Խրախուսումների հրամանները ՃԿՊԱ անձնակազմին ներկայացրեց ռեկտոր փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը եւ պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը պարգեւատրվել են «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

«Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով պարգեւատրվել է փրկարարական ֆակուլտետի դեկանի տեղակալ փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանը

Արտակարգ իրավիճակների նախարարի շնորհակալագրով պարգեւատրվել են ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային ցիլկի պետ փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը, դասախոս, փ/ծ լեյտենանտ Վահագն Հովակիմյանը

Արտակարգ իրավիճակների նախարարի պատվոգրով պարգեւատրվել են ՃԿՊԱ դոցենտ փ/ծ գնդապետ Հովհաննես Խաչատրյանը, դասախոս փ/ծ փոխգնդապետ Հերմինե Նավասարդյանը, ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը, գործերի կառավարիչ Արտավազդ Հովհաննիսյանը

Դասախոսներ փ/ծ մայոր Սուսան Գեւորգյանը եւ փ/ծ ավագ լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյանը պարգեւատրվել են փրկարար ծառայության տնօրենի շնորհակալագրերով

ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիլկի պետ փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը, դասախոս, փ/ծ կապիտան Հովսեփ Բադալյանը, վարորդ-փրկարար Սերյոժա Մարտիրոսյանը պարգեւատրվել են փրկարար ծառայության տնօրենի պատվոգրերով: