Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ Հարություն Ղազարյանին շնորհվել է փրկարար ծառայության փոխգնդապետի, իսկ փրկարարական ֆակուլտետի դոցենտ Հովհաննես Խաչատրյանին՝ գնդապետի կոչում:

Հարություն Ղազարյանը ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրայի շրջանավարտ է, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ասպիրանտուրայի հայցորդ, ԱԻՆ համակարգում է 2009 թվականից: Սկսել է ՃԿՊԱ դասախոսի պաշտոնից:

Հովհաննես Խաչատրյանը ԱԻՆ համակարգում է 1990 թվականից: Սկսել է «Պոլիվինացետատ» ընկերության հատուկ մասնագիտացված հրշեջ ջոկատի շարքային հրշեջի պաշտոնից:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին եւ մաղթում նոր հաջողություններ ու նվաճումներ: