Հուլիսի 3-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ավարտական դիպլոմները ստացան միջին մասնագիտական կրթական ծրագրի բոլոր  երեք՝ «Հրդեհային պաշտպանություն», «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» եւ «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ շահագործում» մասնագիտությունների շրջանավարտները՝ 53 հոգի, որից 15-ը՝ ավարտեց գերազանցությամբ: Շրջանավարտներից 26-ն արդեն ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրով ուսումը շարունակելու դիմում է ներկայացրել:

Շրջավարտներին ուղղված շնորհավորական խոսքերում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն ու դասախոսները նշեցին, որ մասնագիտությունների անվանումներն են տարբեր, էությունը նույնն է՝ ՃԿՊԱ-ն ավարտողը դառնում է փրկարար՝ բարություն կրող, արտակարգ իրավիճակներում աշխատող, կյանքեր փրկող: Իսկ ակադեմիայում ստեղծված են նման մասնագետ կրթելու բոլոր պայմանները:

Պատասխան խոսքում ուսանողները նկատեցին. չենք սխալվել, որ ՃԿՊԱ-ն ենք ընտրել, ոչ միայն գիտելիք ստացանք, այլ նաեւ լավ ընկերներ ձեռք բերեցինք:

 

Լուսանկարները՝ Սյուզաննա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ