Հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երկրորդ կուրսի 21 ուսանողի «Փողրակի մարտական բացազատում»,գործնական պարամունք-պրակտիկան կազմակերպվել էր հենց ՃԿՊԱ բակում

Իսկ այսօր նույն մասնագիտության 21 այլ ուսանող նույն գործնական պարապմունքն անցկացրեց Երեւանի Ավան վարչական շրջանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքում: Դասընթացը ղեկավարում էր ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դոցենտ Հովհաննես Խաչատրյանը:

Նախքան վարժությունը ուսանողները ծանոթացել են հրշեջ-տեխնիկային: