ՀՀ արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարների պայմանավորվածության համաձայն, հունիսի 10-14-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում «Լեռնափրկարարական պատրաստություն» վերապատրաստման դասընթացի մասնակցեց Հայաստանի զինված ուժերի 13 ծառայող: Այս շաբաթ նույն թեմայով վերապատրաստման դասընթաց է անցնում զինված ուժերի ծառայողների երկրորդ խումբը՝ 12 հոգի:
Դասընթացի թեմաներն են. «Լեռնային շրջաններին բնորոշ վտանգավոր երեւույթներ», «Բնական արգելքների հաղթահարում», «Բարձրությունների վրա կիրառվող միջոցներ», «Պարանային հանգույցներ», «Վերքեր, հնարավոր վտանգը եւ բարդությունները», «Թափանցող վերքեր. Հնարավոր վտանգն ու բարդությունները», «Առաջին օգնության ցուցաբերումը», «Միջատների եւ սողունների խայթոցներ, կենդանիների կծած վերքեր», «Կոտրվածքներ», «Արյունահոսություն՝ տեսակները, ձեւերը, նշաններն ըստ ծանրության աստիճանի», «Անշարժացման հիմունքները», «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը ձնահյուսի ժամանակ», «Խմբային ապահովում, ապահովման ձեւերը եւ տեխնիկան», «Վտանգավոր գոտուց տուժածի շտապ դուրս բերման հիմունքները», «Տեղաշարժը լեռնային լանջերով, գետանցումների կազմակերպում, պատգարակում» եւ այլն:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ