Ամռանը ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգընթաց ակտիվանում են օձերը, ինչը բնակիչների շրջանում առաջացնում է անհանգստություն:

Թյուրըմբռնումներից խուսափելու համար ևս մեկ անգամ հիշեցնում ենք թունավոր օձերի խայթման դեպքում հիմնական վարքականոնները:

1. Պետք է հանգստացնել տուժածին՝ հնարավորինս նվազեցնելով նրա շարժումները, խուճապի մատնվելը:

2. Անմիջապես ահազանգել «103» կամ «911» ծառայություն:

3. Սեղմել խայթած հատվածը` մինչ արյան հոսքի դադարումը (մինչև 5 րոպե):

4. Հնարավորինս արագ տեղափոխել մոտակա բուժ.հաստատություն կամ հնարավորինս մոտեցնել տուժածին ժամանող օգնությանը:

5. Մինչ օգնության ցուցաբերումն օգտագործել (տուժածին տալ) շատ հեղուկներ:

Առավել մանրամասն՝ այստեղ