ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ, այս ամսից կսկսվի բուհի դասախոսների վերապատրաստում երկու թեմայով. դասախոսությունների էլեկտրոնային տարբերակների մշակում, որը թույլ կտա հետագայում հեռավար ուսուցում կազմակերպել եւ աղետների ռիսկի կառավարում:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի խոսքով, դասախոսությունների էլեկտրոնային տարբերակները հասանելի կլինեն բոլոր ուսանողներին եւ ցանկացած ուսանող, ցակնացած պահի կարող է էլեկտրոնային հարթակում ծանոթանալ ցանկացած դասախոսության: Դասախոսություն կարդալիս ՃԿՊԱ մասնագետները կխոսեն այն թեմաներից, որոնք չկան դասախոսությունների էլեկտրոնային տարբերակներում:

Դասախոսների վերապատրաստումը կիրականացնի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Դավիթ Ղազարյանը:

Երկրորդ թեմայով՝ աղետների ռիսկի կառավարում, դասախոսությունը կլինի համացանցով՝ Նիդերլանդների մասնագետների օգնությամբ:

Վերապատրաստումների առաջին խմբերն արդեն ձեւավորված են: Փուլ առ փուլ կվերապատրաստվեն ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բոլոր դասախոսները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ