Սաթենիկ Հրաչիկի Բակունց
ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական հետազոտությունների կենտրոնի պետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու:
2000 թվականին ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատուրան, ստանալով կենսաբանության բակալավրի գիտական աստիճան, 2002 թվականին՝ նույն ֆակուլտետի էկոլոգիայի ամբիոնի մագիստրատուրան՝ ստանալով էկոլոգիայի մագիստրոսի գիտական աստիճան: 2002-2006 թվականներին սովորել է Հ.Պետրոսյանի անվան հողագիտություն, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի մելիորացիայի բաժնի ասպիրանտուրայում: 2006 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Զբաղվում է գիտահետազոտան աշխատանքով, դասախոսում է: Հանդիսանում է մի շարք ծրագրերի փորձագետ:
Մասնակցել է տարբեր երկրներում կազմակերպված տասնյակ վերապատրաստման դասընթացների, մասնագիտական աշխատաժողովների, համաժողովների և գիտաժողովների:
Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է: