ՆԱԶԱՐԵԹՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՆՈՐԱՅՐԻ
ՆԱԶԱՐԵԹՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՆՈՐԱՅՐԻ Երկրաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

ՆԱԶԱՐԵԹՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՆՈՐԱՅՐԻ

Երկրաբանական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

+374 98 418 746;Էլ. փոստ՝ snaznssp@mail.ru

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Ծնվել է 1948թ. ՀՀ Շիրակի մարզի Հառիճ գյուղում:

Գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ երկրաֆիզիկայի բաժինը (1971), ՀԳԱ ասպիրանտուրան (1975):

Աշխատանքային գործունեությունը՝

1971-1992թթ. Հայաստանի ԳԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային ​​սեյսմաբանության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատող,

1979թ.՝ գիտական​​ քարտուղար,

1980թ.՝ սեյսմատեկտոնիկայի լաբորատորիայի վարիչ,

1981-1992թթ.՝ գիտական գծով փոխտնօրեն,

1992-2013թթ.՝ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրեն, 2013թ. Տնօրենի խորհրդական, առայսօր գլխավոր փորձագետ:

Մասնագիտական​​ ոլորտներ.

Ռեգիոնալերկրաֆիզիկա և սեյսմատեկտոնիկա, սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատում:

Հեղինակ է շուրջ 398 գիտական​​ աշխատանքների, այդ թվում` 9 գրքերի և մենագրությունների:

Զեկույցներով հանդես է եկել ավելի քան 30 երկրներում:

Ընտրվել Է ակադեմիկոս՝ Հայաստանի ճարտարագիտական ​​ակադեմիայի (2003), Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի (ԲԿԱԳՄԱ, 1997), Ռուսաստանի բնականգիտությունների ակադեմիայի (2000):

Պատրաստել է գիտության 6 թեկնածուներ:

Անդամակցում է 4 գիտական​​ խորհուրդների, այդ թվում գիտական​​ աստիճան շնորհող, 4 գիտական​​ ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ է, 1-ը միջազգային:

Ներդրումը գիտության մեջ.

Մշակել է ՀՀ տարածքի խորքային բեկվածքների անջատման մեթոդիկա; տարածաշրջանի ուժեղ երկրաշարժից հետո սեյսմիկ ռեժիմի փոփոխման առանձնահատկությունների հիման վրա սեյսմաակտիվ գոտիների անջատման մեթոդիկա; ավերիչ երկրաշարժի դեպքում քաղաքների 12 ծառայությունների (կենսաապահովման, հասարակական կարգի պահպանման, բուժօգնության, փրկարարական, երկրաշարժի երկրորդային հետևանքների կանխման ու վերացման և այլն) օպերատիվ և արդյունավետ գործողությունների պլանների կազմման մեթոդիկան;

ՀՀ բնակավայրերի սեյսմիկ ռիսկի գնահատման մեթոդիկա, ելնելով Սպիտակի 1988թ. երկրաշարժի հետևանքների վերլուծությունից,

ՀՀտարածքի երկրակեղևի տեկտոնիկայի և լարումների դաշտի, բլոկային կառուցվածքի ուսումնասիրման արդյունքները և դրանց հիման վրա ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի նոր քարտեզի կազմումը, հայկական եկեղեցիների շենքերի վնասվածքների հիման վրա երկրաշարժերի ուժգնության գնահատման նոր մակրոսեյսմիկ սանդղակը, Սպիտակի 1988թ. երկրաշարժի դրսևորման, ծանր հետևանքների պատճառների, հետցնցումային գործընթացների օրինաչափությունների ուսումնասիրման տեսական ու կիրառական բնույթի արդյունքները,

ՀՀ տարածքի խորքային բեկվածքների սեյսմաակտիվության գնահատումները՝ ելնելով բեկվածքային հանգույցներում ուժեղ երկրաշարժերի առաջացման մեխանիզմից:

 

Նրա ղեկավարությամբ կազմվել են.

ՀՀ 31 քաղաքների տարածքների սեյսմիկ միկրոշրջանացման և 24 քաղաքների սեյսմիկ ռիսկի քարտեզները և այլն:

Միջազգային գիտական ծրագրեր՝ 12-ի ղեկավար և 26-ի մասնակից:

Պարգևներ.

  • ՀՀ նախագահի Անանիա Շիրակացի մեդալ,
  • ՀՀ կառավարության Սպիտակի 1988թ. Երկրաշարժի հետևանքների վերացման ակտիվ մասնակցություն մեդալ,
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ,
  • ՀՀ ԳԱԱ «Գովեստագիր»,
  • ԲԿԱԳՄԱ-ի Մ. Լոմոնոսովի ոսկե մեդալ,
  • «Գիտնականի աստղը» շքանշան,
  • ՀՀ ԱԻՆպատվավոր աշխատակից,
  • Գյումրու պատվավոր քաղաքացի:

Միջազգային ճանաչումը.

Աշխարհի նշանավոր լիդեր, Քսաներորդ դարի նշանավոր մարդ (ԱՄՆ):