ՍՈՒՐԵՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Տեխնիկական գիտությունների թեկնածու
Հեռ.` +374 93 902 002; էլ. փոստ՝ hovsepyansuren@mail.ru
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1980 թ.-ի օգոստոսի 6, ք. Երևան:
1997-2002 թթ. — Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան:
Որակավորման բարձրացման դասընթացներ՝
2006 թ.՝ «ACN» համակարգչային դպրոց, համակարգչային օպերատորական ամբողջական դասընթաց:
2008 թ.՝ Աշխատակազմի կառավարման ակադեմիա, որակավորումը՝ «Աշխատակազմի ղեկավար»:
2010 թ.՝ ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն, «Գնումների գործընթացի կազմակերպումը» վերապատրաստման դասընթաց:
2010 թ.՝ «Աշխատանքային և հարկային օրենսդրության փոփոխություններին ընդառաջ» Երրորդ հանրապետական համաժողովի դասընթացներ:
2013 թ.՝ Ռուսաստանի Դաշնության ԿԳ նախարարության «Հյուսիս-Կովկասյան ֆեդերալ համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության հաստատություն, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթաց՝ «Ինովացիոն եղանակները և ուսումնասիրության միջոցները՝ մթնոլորտի ֆիզիկայի, հոդրոօդերևութաբանության, բնապահպանության և կլիմայի փոփոխության բնագավառներում»:
Աշխատանքային գործունեություն.
1998 — 1999 թթ.՝ «Քանաքեռ-Զեյթուն» համայնքի թաղապետարանի ճարտարապետական բաժնի մասնագետ:
2003 — 2004 թթ.՝ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ճարտարագետ:
2004 — 2005 թթ.՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության մոնիտորինգի կենտրոնի տեխնածին վթարների կառավարման բաժնի առաջատար մասնագետ:
2005 — 2008 թթ.՝ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի Ազդարարման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ:
2008 — 2013 թթ.՝ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ:
2013 — 2014 թթ.՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի Մարզային կենտրոնների գործունեությունը համակարգող վարչության պետ:
2014 — 2016 թթ.՝ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ:
09.03.2016 — 30.12.2016 թթ.՝ ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՄԵՎԱՆ կենտրոնի պետի տեղակալ:
30.12.2016 — 01.01.2018 թթ.՝ ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ — ՄԵՎԱՆ կենտրոնի պետ:
2018 թ. հունվարի 1-ից օգոստոսի 13-ը՝ ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ:
13.08.18թ. – 01.03.19թ. «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 28-ի N 1693-Ա որոշմամբ՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
ՀՀ կառավարության 2018 թ. հոկտեմբերի 18-ի N1165-Ա որոշմամբ՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (մինչև 2019 թվականի մարտի 21-ը):
Մրցանակներ.
2013 թ.՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակ, «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի տեխնիկական գիտություններ անվանակարգում:
Խրախուսանքներ.
- Պատվոգիր — 2008 թ.՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն
- Շնորհակալագիր — 2010 թ.՝ ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ
- Պատվոգիր — 2011 թ.՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
- Շնորհակալագիր — 2013 թ.՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
- Պատվոգիր — 2015 թ.՝ ՀՀ Երկրապահ կամավորականների միություն
- «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ 2018 թ.՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
Գիտական հրատարակումներ.
3 գյուտ և 17 գիտական աշխատանք