ԿԱՐԻՆԵ ՍՈՒՐԵՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հեռ. +374 55 522 321; Էլեկտրոնային հասցե՝ karined@web.am; ecology.sd@gmail.com
Կոչում, պաշտոն / ամբիոնի վարիչ.
Պրոֆեսոր, ՀՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ
Կրթություն.
1994-1996 – դոկտորանտուրա ԵՊՀ աշխարհագրության
1971-1974 — ասպիրանտուրա ԳԱԱ Փորձառարական կենսբանության ինստիտուտում
1964-1970թ.- Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի բաժին, գերազանցության դիպլոմ
Գիտական աստիճան.
1975 թվ-ից կենսաբանական գիտությունների թեկնածու /կենսաքիմիա/
1999 թվ-ից աշխարհագրական գիտությունների դոկտոր /գեոէկոլոգիա, սոցիալ-տնտեսական աշխարհագրություն/
Աշխատանքային փորձ.
2012 առ այսօր — Խ.Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարան էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ
1995 առ այսօր – ՄԱԿ –ի /UNDP, UNEP, UNICEF/ ազգային փորձագետ
1995թ. -2013 — Երևանի պետական համալսարանի դոցենտ, ապա՝ պրոֆեսոր
1991-1994 — ՀՀ Բնապահպանության նախարար
1990-1991 — Երևան քաղաքի փոխքաղաքապետ բնապահպանության և
առողջապահության գծով
1985-1990 -ՀԽՀ Կառավարությանն առընթեր Գիտատեխնիկական ինֆորմացիայի
ինստիտուտի վարչության պետ
1980-1985. — ԳԱԱ Կենսոլորտի հիմնախնդիրների գիտական խորհրդի գիտնական
քարտուղար և ԵՊՀ դասախոս, 1976-1980 — ԳԱԱ Փորձառարական կենսաբանության ինստիտուտի գիտ. Աշխատող
Կարդացվող դասընթացներ.
Բակալավրիատ՝ Կայուն զարգացման հիմունքներ /ռուսական խմբում/
Մագիստրատուրա՝ Էկոլոգիական իրավունք, ՀՀ առաջնահերթ էկոլոգիական հիմնախնդիրները, Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրները, Բնապահպանություն և բնօգտագործում, Կայուն զարգացման հիմունքներ, Կայուն զարգացման տեսությունն ու պրակտիկան, Օրակարգ 2030 և Կայուն զարգացման նպատակներ
Գիտական հետաքրքրությունների ոլորտ՝ էկոլոգիա և կայուն զարգացում՝ համաշխարհային գործընթացները և դրական միջագային փորձը, հիմնախնդիրները և դրական ազգային փորձը, հնարավոր զարգացումների ուղիները Հայաստանի Հանրապետությունում
Անդամակցություն՝ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գիտական աշխատանքների պաշտպանության գիտական խորհրդի անդամ, ՀՀ Նախագահին առընթեր Հանրային խորհրդի, Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի և Գիտության ոլորտում պարգևատրումների հանձնաժողովի անդամ, ՀՀ վարչապետին առընթեր անտառների հիմնախնդիրների երկու հանձնաժողովների և ՀՀ զարգացման հիմնադրամի անդամ, ՀՀ Կառավարությանն առընթեր Կայուն զարգացման ազգային խորհրդի անդամ և քարտուղար
Հրապարակումներ.
240-ից ավելի գիտական հրապարակումներ, 35 մենագրություն ներառյալ
Պարգևներ.
- 2001թ.- ՀՀ Բնապահպանության նախարարության ոսկե մեդալ Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար
- ՀՀ Նախագահի 23.05.2012թ. հրամանագրով` Անանիա Շիրակացու մեդալ
- 2014թ.- Համազգային վստահության Հայուհի 2014, Հայրենի բնության պաշտպան մրցանակ
- 2014թ. -Երևանի ավագանու որոշմամբ՝ Երևանի պատվավոր քաղաքացի կոչում
- 2018թ. – Ռուս-Հայկական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ Տարվա մարդ բնապահպանության և կայուն զարգացման ոլորտում
Լեզուներ ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն