Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 28-ին, 29-31-ը, հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 28-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 29-31-ը, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։