Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (International Civil Defence Organisation՝ ICDO) նախաձեռնությամբ, 1990 թվականից մարտի մեկին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Նպատակն է բարձրացնել երկրների փրկարար ծառայությունների հեղինակությունն ու ընդգծել քաղաքացիական պաշտպանության, այս ոլորտում գիտելիքների եւ իրազեկվածության բարձրացման կարեւորությունը:

Հայաստանը Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է 1994 թվականից եւ օրը նշվում է նաեւ մեզ մոտ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը նշվեց ուսումնական տագնապով եւ տարհանմամբ:

Տագնապի ազդանշանը լսելուն պես ՃԿՊԱ շենքից արագ դուրս եկան բոլորը՝ դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ, վերապատրաստվողներ: ՃԿՊԱ պրոռեկտոր Գեւորգ Հովակիմյանի խոսքով, այսպիսի ուսումնական ծրագրեր առաջ էլ են արվել ու էլի կարվեն. վերապատրաստման կարիք ունեն ոչ միայն փրկարարները, այլ նաեւ փրկարարների կրթությամբ եւ որակների կատարելագործմամբ զբաղվող ՃԿՊԱ մասնագետները:

Մնացածը՝ լուսանկարներով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ