Նոյեմբերի 22-ին Երեւանի «Բյուրակն» կրթահամալիրում անցկացվեց արտակարգ իրավիճակներին նվիրված դասընթաց՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության եւ «ՕքսեՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի նախաձեռնությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր տնօրինությունը։

Ինչպես նախորդ անգամ «Ինդիգո» զարգացման կենտրոնում , այնպես էլ «Բյուրակն»-ում ՃԿՊԱ դասախոսներ Սուսան Գեւորգյանը, Անի Գեւորգյանը եւ ավագ մեթոդիստ Հասմիկ Հարությունյանը մասնակիցներին ներկայացրին հրդեհի եւ երկրաշարժի մասին ուսուցողական մուլտֆիլմեր, իրավիճակային խաղեր։ «Միջոցառումը երկու լսարանի՝ մանկապարտեզի սաների , առաջին եւ երկրորդ դասարանցիների համար էր։ Բոլոր երեխաները ցանկանում էին ակտիվ մասնակցություն ունենալ, մերժելն անհնար էր։ Տնօրենը չբացառեց  շարունակական համագործակցությունը»,- ասաց Սուսան Գեւորգյանը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ