ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության որոշմամբ հաստատված պլանի համաձայն, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոս Արայիկ Գասպարյանը վերապատրաստման արտագնա դասընթաց է անցկացրել Երեւանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում: Դասընթացին մասնակցել է 120 ուսանող եւ դասախոս:

Դասախոսության թեման էր. «Բնակչության կենսաբանական պաշտպանություն»:

«Էրեբունի» բժշկական քոլեջում անցկացված դասընթացը այս տարվա պլանով հաստատված 73-րդ վերապատրաստումն էր: Սրանց զուգահեռ անցկացվել են նաեւ վերապատրաստման արտապլանային դասընթացներ:

Մինչեւ տարեվերջ ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կկազմակերպի վերապատրաստման եւս 13 դասընթաց դպրոցական, նախադպրոցական հաստատություններում, համայնքապետարաններում, Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ բնակավայրերում: