Հոկտեմբերի 23-ին Էրազմուս+ ծրագրի ներկայացուցչությունը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին ծանոթացրեց Էրազմուս+ծրագրի նպատակներին ու խնդիրներին, ինչպես նաև բարձրագույն կրթության հատվածի հնարավորությունների մասին կարևոր տեղեկատվությանը, ծրագրային ու ոչ ծրագրային երկրներին: Էրազմուս+-ը ԵՄ նոր ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով:
Իր նպատակներին հասնելու համար Էրազմուս+ ծրագիրն իրականացնում է 3 հիմնական գործողություններ և միջոցառումներ:
Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմն ակտիվորեն մասնակցեց քննարկումներին: